211652_close_icon
views-count4334 դիտում article-date 22:30 21-01-2020

Հայտնի է ՌԴ նոր կառավարության կազմը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կառավարության նոր կազմի մասին հրամանագիրը: Այս մասին հայտնում է [url=https://politexpert.net/181620-obnarodovan-spisok-novogo-sostava-rossiiskogo-pravitelstva?utm_source=yxnews&utm_medium=desktop&utm_referrer=https%3A%2F%2Fyandex.ru%2Fnews]politexpert.net-[/url]ը՝ նշելով, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը 9 տեղակալ է ունենալու: Առաջին փոխվարչապետն է Անդրեյ Բոլոուսովը, փոխվարչապետերն են Դմիտրի Գրիգորենկոն, Վիկտորիա Աբրամչենկոն, Տատյանա Գոլիկովան, Յուրի Բորիսովը, Դմիտրի Չերնիշենկոն, Յուրի Տրուտնևը, Ալեքսեյ Օվերչուկը, Մարատ Խուսնուլինը: [b]Նախարարների կազմը.[/b] Սերգեյ Շոյգու՝ պաշտպանության նախարար, Սերգեյ Լավրով՝ ԱԳ նախարար, Անտոն Սիլուանով՝ ֆինանսների նախարար, Օլգա Լյուբիմովա՝ մշակույթի նախարար, Վլադիմիր Կոլոկոլցև՝ ՆԳ նախարար, Ալեքսանդր Նովակ՝ էներգետիկայի նախարար, Եվգենի Դիտրիխ՝ տրանսպորտի նախարար, Դենիս Մանտուրով՝ արդյունաբերության և առևտրի նախարար, Մակսուտ Շադաև՝ կապի նախարար, Դմիտրի Կոբիլկին՝ բնական ռեսուրսների նախարար, Միխայիլ Մուրաշկոն՝ առողջապահության նախարար, Դմիտրի Պատրուշև՝ գյուղատնտեսության նախարար, Վլադիմիր Յակուշև՝ շիննախարար, Կոնստանտին Չույչենկո՝ արդարադատության նախարար:

Նմանատիպ նյութեր