157485 դիտում
11:52 04-05-2018
Փարաքարում տեսախցիկը ֆիքսել է ողբերգական վրաերթի պահը. հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժամունքի ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվել մայիսի 2-ին Արարատի մարզի բնակիչ՝ 38-ամյա Արման Առաքելյանի կողմից վարած Mercedes մակնիշի 35 RՏ 101 համարանիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցի բնակիչ՝ 28-ամյա Ժորա Մանուկյանին վրաերթի ենթարկելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 10։30-ի սահմաններում Ա. Առաքելյանը Mercedes-ով Երևան-Վաղարշապատ ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկում Ժ. Մանուկյանին։
Վարորդը փախուստի չի դիմում, օգնում է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանում ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունքի հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 3-ին, Ժ. Մանուկյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով գործերով քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։
Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել վրաերթը։ Տեսացիկն արձանագրել է, որ հետիոտնը փողոցը հատում է չթույլատրելի հատվածով, ինչն էլ դառնում է ողբերգական վրաերթի պատճառ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+