211652_close_icon
views-count21615 դիտում article-date 23:38 19-01-2020

Հրայր Թովմասյանի հոգու ցավն ու բորենիների խրախճանքը․ Hraparak.am

[url=https://hraparak.am/post/318cd5c7aaf257e10ef543bddaaa9124?fbclid=IwAR2n49BuBVbnSgwMtNHdzj8ob25-wh_bEvPuQrV9y2RyMB0O23kQaH-444c]Hraparak.am[/url]-ը գրում է․ «Երեկվա աղմկահարույց դեպքը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանությունը կամ ինքնասպանությունը, հերթական անգամ ալեկոծեց հասարակության սթափ շերտին: Այո, սթափ շերտին, որովհետեւ այդ մահը վտանգավոր ազդակ է պարունակում մեր երկրի անվտանգության համար: Կուտոյանը, որոշակի ժամանակաշրջան լինելով Սերժ Սարգսյանի իշխանության տարիների վերջին ԱԱԾ տնօրենը, այնուամենայնիվ որեւէ բացասական վերաբերմունքի չի արժանացել հասարակության կողմից: Անմիջապես դեպքի վայր գնաց նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Նրան թույլ չտվեցին բարձրանալ դեպքի վայր՝ Կուտոյանի բնակարան եւ նա մնաց շքամուտքի առջեւ կանգնած: Լրագրողների տեսախցիկները ֆիքսեցին Թովմասյանի լացը, վիշտը, ցավը ․․․ նա ընկեր է կորցրել եւ, թե այդ պահին ինչ էր կատարվում իր հոգու խորքում, ինչ զրույցներ են ունեցել ինքը եւ Կուտոյանը, ինչ հարցերի շուրջ են անկեղծացել, կիսվել, եւ այդ պահին ինչ էր զգում, գիտեր միայն ինքը՝ Թովմասյանը: Կուտոյանը երիտասարդ էր, որբացավ նրա չորս տարեկան որդին… Միայն զգայարաններից ու զգացմունքներից զուրկ մարդը կարող էր այդ տեսարանից ցավ չապրել, չհուզվել, չափսոսալ: Թովմասյանի հոգու ցավը, սակայն, ակտիվացրեց հասարակության բորենիացած հատվածին. եղան մարդիկ, ովքեր համացանցում սկսեցին չարախնդալ, չարախոսել եւ հրճվել Թովմասյանի այդ հոգեվիճակից: Շատերն անգամ երանությանբ հերթագրում են, որ հաջորդը Թովմասյանն է արժանանալու այդ ճակատագրին: Շատերը հիշեցին Թովմասյանի հաղորդավարուհի քրոջը, նրան կապեցին Ալիեւի հետ…Սա ավելի քան ստոր, ավելի քան գիշատիչային ու ոչ մարդկային արձագանք է, որը ցույց է տալիս, թե հասարակության որոշ հատվածն ինչպես է կորցրել մարդկային հատկանիշներն, ու ատելությունը խժռել է նրանց հոգին: Երկրում տիրող ատելության ու չարության մթնոլորտն ու այդ մթնոլորտը տարածողներին պետք է արագ մաքրենք մեր կյանքից, հակառակ դեպքում ատելությունը մեզ կգլորի անդունդ․․․»

Նմանատիպ նյութեր