Իրանը հանդիմանել է Մակրոնին` Պարսից ծոցը Արաբական անվանելու պատճառով
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը Պարսից ծոցն Արաբական է անվանել:
Ինչպես հայտնում է [url=https://life.ru/p/1302846?fbclid=IwAR2ldwUZigQumLd6weOCUntwEQVCt4tb4Pezr7CgabmU-3LqDdC9vyloX7M]Life.ru[/url]-ն, այդ եզրույթը ֆրանսիացի առաջնորդն օգտագործել է թվիրթերյան էջում գրառում անելիս՝ տեղեկացնելով, որ Արաբական թերակղզում և Արաբա-Պարսից ծոցում կտեղակայվի ֆրանսիական «Յագուար» օպերատիվ խումբը՝ «տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»:
«Կցանկանայի հիշեցնել պարոն Մակրոնին, որ նեղուցը գտնվում է Իրանից հարավ ընկած հատվածում և միայն մեկ անուն ունի: Եվ դա Պարսից ծոցն է: Ձեր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում նույնքան սխալ է, որքան այն, թե ինչպես եք դուք այն անվանել»,- գրել է Մուսավին սոցցանցում: