211652_close_icon
views-count4863 դիտում article-date 20:02 19-01-2020

Սա առանձին դեպք պետք է դիտարկել․ Արմեն Գրիգորյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին․ News.am

Կարող եմ ասել, որ բոլորն են հետաքրքրված, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հետաքննությունը հնարավորինս բաց լինի և հանրությունն ամբողջովին տեղյակ լինի։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հաղորդում է [url=https://news.am/arm/news/555357.html]News.am[/url]-ը։ «Եթե կան անվտանգության հետ կապված սպառնալիքներ, մենք ամբողջությամբ դեպքը կհետաքննենք, և հանրությանը կներկայացնենք»,-նշեց նա։ Հարցին՝ արդյոք Կուտոյանի անվտանգությունը ապահովելու անհրաժեշտություն չի՞ եղել որպես բացառիկ տեղեկատվություն կրող անձ, Գրիգորյանն ասաց․ «Քննչական մարմինը ինչ անհրաժեշտ է՝ տեղեկացնում է, կարող եմ ասել, որ այս իշխանությունը ամբողջովին հետաքրքրված է, որ հետաքննությունը բաց լինի, եթե անվտանգության մասվ ինչ-որ հարց լինի, ՔԿ-ն կտեղեկացնի»։ Հարցին՝ անձա՞մբ ճանաչել է Կուտոյանին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ երբևէ շփում չի ունեցել, որպես պաշտոնյա է ճանաչել։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ մտահոգիչ չէ՞, որ արդեն 3-րդ նախկին պաշտոնյան է փաստորեն մահանում, նա պատասխանեց․ «Ընդհանրապես մտածելու տեսանկյունից մարդը և պետական համակարգը այդպիսի հատկություն ունի ընդհանուր կոնտեքստի մեջ դնելու, բայց այս պահին հետաքննությամբ ձեռք բերված նախնական տվյալների տրամաբանության շրջանակներում ես կարծում եմ չպետք է դնել լայն կոնտեքստի մեջ, այլ սա առանձին դեպք պետք է դիտարկել»։ Հարցին՝ ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն չի ուղարկել, Գրիգորյանն պնդեց՝ ուղարկել է։ Դիտարկմանը, որ դա կառավարության աշխատակազմից է, նա ասաց․ «Հենց դա նշանակում է, որ վարչապետը ցավակցություն ուղարկել է, բոլորիս համար ողբերգական դեպք է, կարծում եմ քննարկման հարց չէ»։ Հարցին՝ մտահոգիչ չէ՞ ատելության մթնոլորտը, երբ ասում են, օրինակ, Հրայր Թովմասյանին՝ հաջորդը դու ես, ԱԽ քարտուղարը պատասխանեց․՝ «Կոչ կանեի, որ բոլորը զսպվածություն ցուցաբերեին, սա պատասխանատու պահ է, բռնության և ցանկացած այլ կոչ աընդունելի է, ողբերգությունն այնպիսին է, որ բոլորս պատասխանատվություն պետք է ունենանք»։ Տեսանյութը՝ News.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր