Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը ծնկի վնասվածք է ստացել
Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը, ով օրեր առաջ համալրել էր Իրանի բարձրագույն խմբի առաջնության «Փեյքան» ակումբի շարքերը, ծնկի վնասվածք է ստացել։
Ինչպես տեղեկացնում է khabarfoori.com-ը, Հայրապետյանը թիմի վերջին մարզման ընթացքում է վնասվածք ստացել։ «Փեյքանի» բժիշկները, սակայն, վստահ են, որ Հայրապետյանի վնասվածքը լուրջ չէ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արամը պատրաստ կլինի Իրանի առաջնության 17-րդ տուրի շրջանակում հունվարի 25-ին կայանալիք «Նազաջի Մազանդարան» ակումբի հետ հանդիպմանը։
Նշենք, որ Հայրապետյանի թիմը՝ «Փեյքանը», Իրանի առաջնության մրցաշարային աղյուսակում 14-րդն է ու երեք միավոր է հետ մնում վտանգավոր գոտուց։