211652_close_icon
views-count7656 դիտում article-date 14:57 19-01-2020

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը 45 տարեկան է

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գործունեության 45 տարիները նշանավորելու նպատակով՝ Հայաստանի ժողովրդական շարժում (ՀԺՇ) հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է միջոցառումների շարք, որոնց մասնակցելու է հրավիրում բոլոր ցանկացողներին։ Մանրմասները ներկայացնում ենք ՀԺՇ ղեկավար Վազգեն Պետրոսյանի հետ հարցազրույցում։ [b]-Տարին նշանավորվում է Հայաստանի ազագատրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի գործունեության հոբելյանով, իսկ ինչո՞վ կնշանավորվի հոբելյանը։[/b] -Ի նշանավորումն այս նշանակալի հոբելյանի՝ ԱՍԱԼԱ-ի 45-ամյա գործնեության, Հայաստանի ժողովրդական շարժում հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է միջոցառումների շարք՝ Երեւանում եւ Վանաձորում։ Հունվարի 19-ին, ժամը 19։00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում (Կամերային երաժշտության տուն) տեղի կունենա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Սեդրակ Երկանյան)։ Մեկ օր անց՝ հունվարի 20-ին, ժամը 15։00-ին Եռաբլուրում հիշատակի տուրք կլինի ի հիշատակ ԱՍԱԼԱ-ի նահատակ մարտիկների։ Վանաձորի Սուրբ_Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված հուշաքարի մոտ տեղի կունենա համանման միջոցառում՝ հունվարի 21-ին, ժամը 13։00-ին։ Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները։ [b]-Ինչո՞վ է բացատրվում ԱՍԱԼԱ-ի լինելիությունը։[/b] -Կատարվել էր անդառնալին՝ Հայոց ցեղասպանությունը, ինչից անցել էր արդեն վաթսուն տարի։ Այդ ընթացքում սփյուռքում 2 սերունդ հասակ էր առաել հայրենազրկության եւ ուծացման պայմաններում, հայկական ավանդական կուսակցությունները մոռացության էին մատնել Հայկական հարցն ու Արևմտյան Հայաստանը։ Հայությունը ներքաշվել էր սառը պատերազմի մեջ, իսկ Հայկական հարցն օգտագործում էին աշխարհի մեծերը՝ սեփական շահերը հետապնդելու և իրականացնելու համար։ Սփյուռքում ուծացումն էր ուժգին, Խորհրդային Հայաստանում՝ ուղեղալվացումը։ Այդ իրավիճակում սթափեցնող եւ գործողության մղող ալիք էր պետք, որը կմիավորեր հայությանը եւ Հայկական հարցի վրա կսեւեռեր աշխարհի ուշադրությունը։ 1973-ի հունվարի 23-ին ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսի և նրա օգնականի վրա Գուրգեն Յանիկյանի արձակած կրակոցները, դարձան հենց այդ ալիքը։ Այդպիսով հիմք դրվեց հայոց պատմության նոր շրջափուլի՝ ազգային - ազատագրական պայքարի։ Այդ երթն ունի նպատակ եւ առաքելություն՝ ազատագրել բռնագրավված Հայաստանը, եւ այդ գաղափարի իրականացմանը նվիրվել անմնացորդ ու անսակարկելի։ [b]-Կազմակերպության 45 տարվա գործունեությունը, որ տարբեր երկրներում բազմաթիվ անձանց բոլորանվեր աշխատանքի արդյունք է, մինչեւ այսօր էլ միանշանակ գնահատականի չի արժանանում։ [/b] -Այնուամենայնիվ փաստ է, որ Գուրգեն Յանիկյանի ձեռնարկած գործողությունը ոտքի հանեց հարյուրավոր մարտնչող երիտասարդների։ Նրանց միացավ նաև մտավորականությունը եւ քաղաքական ասպարեզում պետականորեն գործելու լծակներ չունեցող հայության ասելիքը ձեւակերպվեց ոչ թե աղերսանքի, այլ զինյալ պայքարի ու քաղականության լեզվով։ Նպատակը մեկն էր՝ բարձրացնել Արեւմտյան Հայաստանի ազատագրության հարցը եւ այդ խնդիրը լսելի ու ընկալելի դարձնել համայն աշխարհին եւ հենց Թուրքիային, որտեղ նույնպես հնչեցին տասնյակ կրակոցներ ու պայթյուններ։ Աշխարհն հասկացավ, որ այս պայքարը կլինի մինչեւ վերջ, մինչեւ ամբողջական Հայաստանի կերտումը: [b]-Աշխարհի ներկայիս զարգացումների համատեքստում՝ կազմակերպության նպատակների եւ գործնեության ձեւաչափերի վերանայման անհրաժեշտություն կա՞։ [/b] -Ընտրված գործելակերպի ու ձեւաչափերի շնորհիվ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի պայքարը դարձավ նախերգանքը Արցախյան ազատամարտի։ XX դարի վերջին ազատագրվեց հայրենի հողի մի մասը՝ Արցախը, անկախացավ Հայաստանի Հանրապետությունը։ Հայրենի պետությանն արտաքին ճնշումներից զերծ պահելու նպատակով, նոր իրականության լույսի տակ՝ կազմակերպությունը որդեգրեց գործնեության այլ ուղղություններ և այլ ձևաչափեր։ Սակայն դեռեւս ազատագրված չէ պատմականորեն եւ իրավաբանորեն հայությանը պատկանող ամբողջ տարածքը, ուստի ԱՍԱԼԱ-ն շարունակում է իր գործունեությունը։ Հաղթանակը պայքարող ժողովրդինն է։ [b]Հարցազրույցը՝ Նանա Հայկազյանի [/b]

Նմանատիպ նյութեր