Փոխվել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարը
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Լի Սոն Գվոնը, ով ավելի վաղ զբաղեցնում էր Հայրենիքի խաղաղ միավորման հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Փհենյանում իր դիվանագիական աղբյուրներին։
Լի Սոն Գվոնը նոր պաշտոնում փոխարինել է Լի Յոն Խոյին, ով ղեկավարել է գերատեսչությունը 2016 թվականից և արտաքին քաղաքականության ոլորտում աշխատել է 38 տարի։