Հունաստանի ափերին 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի ափերին տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։ Այդ մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Վերջինի տվյալներով՝ ցնցումները, որոնց ուժգնությունը էպիկենտրոնում՝ Վալսամատա բնակավայրից 6 կմ հեռավորության վրա, կազմել է 5 մագնիտուդ, արձանագրվել են տեղի ժամանակով ժամը 02։52-ին։
Հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա։
Հնարավոր ավերածությունների ու տուժածերի մասին տեղեկություններ չկան։