3952 դիտում
11:05 18-01-2020
Կրթության քաղաքականացման հերթական ալիքը. բոլոր «նախկիններին» փոխում են ՔՊ-ականներով․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ-ում տեղի ոնեցած իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները լծվել են հնարավոր ու անհնար բոլոր ոլորտներում «հեղափոխությունը» տարածելու, այսինքն՝ «իրենցով անելու» բուռն գործընթացին։
Այս միտումը բավականին լայն թափով կիրառվեց հատկապես դպրոցների կառավարման խորհուրդների դեպքում, որտեղ զանգվածաբար փոփոխություններ տեղի ունեցան՝ գրեթե բոլոր տեղերում նշանակելով օրվա իշխանությանը հավատարիմ անձանց։
Ահա այս գործընթացից հետո իշխանությունը փորձում է նմանօրինակ քաղաքականություն իրականացնել նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Մասնավորապես, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ բարձրագույն իշխանության կողմից քաղաքական որոշում է կայացվել բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված բոլոր «նախկիններին», նրանց, որոնք կապված չեն նախկինների հետ, բայց և «թրի տակով անցնող» չեն, նույնիսկ չեզոքներին փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով:
Արդյունքում, ինչպես մեզ հետ զրույցում ասում էր ոլորտի փորձագետներից մեկը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր անում է այն, ինչի մեջ ժամանակին մեղադրում էին ՀՀԿ-ին, և անձամբ հակադրվում իր այն մտքին, թե կրթության ոլորտը պետք է լինի ապաքաղաքական»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2274 դիտում
09:01 05-10-2021
Քաղաքականացման ու «սորոսականացման» գործընթացը նոր թափ է ստացել ԵՊՀ-ում. «Փաստ»
1114 դիտում
19:30 29-12-2023
Հայաստանում դեռևս առկա է 42 165 966 մ² մակերեսով ականներով և չպայթած զինամթերքներով տարածք
Այս բաժնից
1948 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1570 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1513 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»