«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ մտահոգված չէ թիմի կիսապաշտպան Սադիո Մանեի հետ նոր պայմանագիր կնքելու առթիվ:
Սենեգալցի ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:
«Նրա պայմանագիրը վաղը չի ավարտվում: Մեր բոլոր խաղացողներն էլ գտնվում են ուժերի ծաղկման շրջանում: Դա շատ լավ է:
Այժմ Մանեն ավելի վստահ է նրանում, որ ինքն ու «Լիվերպուլը» իրար արժանի են: Սադիոն արտակարգ կայուն խաղացող է: Նա հրաշալի ՕԳԳ ունի», ասել է Կլոպը: