Առաջին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ
Զինծառայողների մասնագիտական տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ։
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։