Լոռու և Տավուշի մարզկենտրոններում 3-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հասարակության շրջանում զինվորական ծառայության գրավչության բարձրացման նպատակով հունիսի 23-ին Լոռու և Տավուշի մարզկենտրոններում 3-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունքներ:
Բացազատվել են ուսումնական կետեր, ներկայացվել են ժամանակակից սպառազինության միջոցներ, հրաձգային զինատեսակներ, տեսադիտարկման և հետախուզական սարքավորումներ, իրային ապահովման պարագաներ:
Միջոցառման հյուրերը բացազատված դաշտային խոհանոցներում ծանոթացել են զինծառայողներին հատկացվող սննդակարգին, համտեսել ուտելիքները:
Միջոցառման վերջում զորամիավորման ստորաբաժանումներից մեկի զինծառայողները ցուցադրել են ձեռնամարտի հնարքներ: