211652_close_icon
views-count3730 դիտում article-date 14:23 17-01-2020

Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը. Շիրակի մարզի Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջաններում, Արթիկ քաղաքում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ձյուն է տեղում

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 13:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը: Դժվարանցանելի են Ելփինի ոլորանները: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Մ-4 ավտոճանապարհին (Տավուշի մարզի հատվածում) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջաններում, Արթիկ քաղաքում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն: [b] Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: [color=#EF2929]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր