211652_close_icon
views-count1743 դիտում article-date 22:32 16-01-2020

Փրկարարական ուժերի վարչությունը ամփոփում է 2019 թվականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՓԾ փրկարարական ուժերի վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներել-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Փրկարար ծառայության տնօրենը նշեց, որ 2019 թվականի արդյունքների ամփոփումը պետք է հիմք հանդիսանա փրկարարական ուժերի զարգացման տեսլականի համար, ինչպես նաև` արձագանքման արդյունավետության բարձրացման համար: Փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները: Փրկարարական ուժերի վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝ 1. Արտակարգ իրավիճակների կանխարգելում և հետևանքների վերացում (ՓԾ ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնն իրականացրել է 2042 ելք) 2. Օպերատիվ տակտիկական պատրաստություն 3. Միջազգային համագործակցություն 4. INSARAG թիմերի պատրաստականության աստիճանի ապահովում 5. Փրկարարական ուժերի պատրաստության բարձրացում 6. Իրավական, օրենսդրական բազայի կատարելագործում 7. Ծառայության կազմակերպում 8. Պլանների և ծրագրերի մշակում 2019 թվականի ընթացքում խրախուսվել է ՓՈՒՎ 163 փրկարարական ծառայող, կարգապահական տույժի ենթարկվել` 3 փրկարարական ծառայող: Ամփոփելով զեկույցը ՓՈՒՎ պետ Տ. Պետրոսյանը ներկայացրեց առաջարկություններ ուղղված 2020 թվականին վարչության գործունեության առավել արդյունավետ կազմակերպմանը: Փրկարար ծառայության տնօրենը առանձնացրեց այն խնդիրները, որոնք դրված են փրկարարական ուժերի վարչության առջև և նախանշեց զարգացման ուղղությունները: Վ. Գաբրիելյանը շեշտեց մասնագիտական գիտելիքների կատարելագործումը` հիմնված սովորիր-սովորեցրու սկզբունքի վրա, ինչպես նաև` ակտիվ համագործակցությունը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ: Կարևորվեցին այցերը հրշեջ-փրկարարական ջոկատներ, տեղում կատարվող աշխատանքներին ծանոթանալու համար: Հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետության բարձրացման համար կարևորվեց հիդրատների վերանորոգման հարցը, որը պետք է իրականացնել համագործակցելով համապատասխան կառույցների հետ: Փրկարար ծառայության տնօրենը առանձնակի շեշտեց կատարված հրդեհաշիջման աշխատանքների վերլուծության կարևորությունը, որը թույլ կտա գնահատել խնդիրները և հետագայում խուսափել դրանցից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր