211652_close_icon
views-count6038 դիտում article-date 16:30 16-01-2020

Հղին՝ ծանր փորով, փոսերը հաղթահարելով ի վիճակի՞ է այդքան կիլոմետր հաղթահարել. Թագուհի Թովմասյան. «Փաստինֆո»

Մենք ունենք երկու խնդիր՝ կանխարգելել մանկական և մայրական մահացությունները։ Այս սկզբունքից ելնելով է, որ ամենացածր շեմը դրվել է 150 ծնունդ: Այս մասին նախորդ կառավարության նիստից հետո հայտարարել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` այսկերպ բացատրելով մարզային մի շարք բնակավայրերի կենսական նշանակություն հանդիսացող ծննդատների փակման որոշումը։ Տարեսկզբից Առողջապահության նախարարության այս որոշմանն ընդդիմանում են Մարալիկի, Եղվարդի ծննդատների, որոնք ևս պետությունից չֆինանսավորվելու պարագայում փակման եզրին են կանգնած։ [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/01/16/%D5%80%D5%B2%D5%AB%D5%B6%D5%9D-%D5%AE%D5%A1%D5%B6%D6%80-%D6%83%D5%B8%D6%80%D5%B8%D5%BE-%D6%83%D5%B8%D5%BD%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D5%BE-%D5%AB-%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%AB%D5%9E-%D5%A7-%D5%A1%D5%B5%D5%A4%D6%84%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%AB%D5%AC%D5%B8%D5%B4%D5%A5%D5%BF%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D4%B9%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB-%D4%B9%D5%B8%D5%BE%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/934936?fbclid=IwAR1swP3Oaub--dNTCLcTAxEpEkMXGaPAuQNhZuOmYyia5g6tu6PJmpeHmOg]«Փաստինֆո»[/url]-ն այս հարցի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, որը նախկինում բազմիցս անդրադարձել է մարզերում` հիվանդանոցների անմիթար վիճակին: [b]- Տիկին Թովմասյան Առողջապահության նախարարությունը հակված է փակել տարեկան 150-ից ցածր ծնունդ ունեցող ծննդատները, այդ թվում Մարալիկի, Եղվարդի, Ծաղկահովիտի ծննդատները, որոնք միանգամից մի քանի համայնք են սպասարկում։ Ի՞նչ կարծիքի եք այս մասին։[/b] - Այս իրավիճակում ինձ ամենաշատը մի հարց է հետաքրքրում. նախարար Արսեն Թորոսյանն իր որոշումները կայացնելիս՝ առավել եւս նման կարեւորություն ունեցող ընդգրկուն որոշումները, ճշտե՞լ է արդյոք Կառավարության իր գործընկերների եւ ղեկավարի հետ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նախարարը ինքնագործունեությամբ է զբաղված եւ նրա քայլերը հակասում են Կառավարության գործողություններին: [b]- Ինչո՞ւ եք այդպես կարծում:[/b] - Որովհետեւ Կառավարության նախորդ նիստում էր, որ որոշում կայացվեց ծնելիության խթանման նպատակով նորածին երեխաների համար տրվող միանվագ, ինչպես նաեւ մայրերի համար նախատեսված ամսական գումարները շեշտակի ավելացնել այս տարվա հուլիսի 1-ից: Այսինքն՝ մի կողմից Կառավարությունը քայլեր է իրականացնում ծնելիության խթանման համար, մյուս կողմից առողջապահության նախարարը դժվարություններ է ստեղծում մարզաբնակ մեր հայրենակիցների համար, որոնք ցանկանում են երեխա ունենալ: Սա ինձ համար անհասկանալի իրավիճակ է: - [b]Առողջապահության նախարարի խոսքով այս ծրագիրը միտված է կանխարգելել մանկական և մայրական մահացությունները։ Ըստ Ձեզ այսկերպ խնդիրն իսկապես կվնվազի՞, թե՞ հակառակը՝ ավելի կխորանա։[/b] - Մահացության դեպքերը կանխարգելելու համար մարզային բուժհաստատությունները պետք է համալրել նախ մասնագետներով, հետո՝ տեխնիկական հագեցվածություն ապահովելով՝ գոնե առաջին բուժօգնությունը կազմակերպելու համար: Գործողություն, որ ըստ էության չի արվել: Ինչպե՞ս է եղել առաջ. Բժիշկ դառնալու ցանկություն ունեցողների կարիերան սկսվել է մարզերում պարտադիր-կամավոր հիմունքներով աշխատելուց: Այսօրվա բոլոր անվանի բժիշկները մարզերի ամենահեռավոր բուժհաստատություններում հերթապահներ են եղել: Ես իմ՝ Գեղարքունիքի մարզի ընտրատարածքում գտնվող Վարդենիս քաղաքի հիվանդանոցի խայտառակ պայմանների մասին բազմաթիվ բարձրաձայնումների ժամանակ անդրադարձել եմ մարզային բուժհաստատություններում առկա հակամարդկային ու հակասանիտարական պայմաններին: Վիրահատարան չունենք, բժիշկ չունենք, պայման չունենք, բայց անունով հիվանդանոց ունենք: Մանրամասներն՝ [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/01/16/%D5%80%D5%B2%D5%AB%D5%B6%D5%9D-%D5%AE%D5%A1%D5%B6%D6%80-%D6%83%D5%B8%D6%80%D5%B8%D5%BE-%D6%83%D5%B8%D5%BD%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D5%BE-%D5%AB-%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%AB%D5%9E-%D5%A7-%D5%A1%D5%B5%D5%A4%D6%84%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%AB%D5%AC%D5%B8%D5%B4%D5%A5%D5%BF%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D4%B9%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB-%D4%B9%D5%B8%D5%BE%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/934936?fbclid=IwAR1swP3Oaub--dNTCLcTAxEpEkMXGaPAuQNhZuOmYyia5g6tu6PJmpeHmOg]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր