3802 դիտում
15:32 16-01-2020
«Լավ եմ արել, դա իմ առավելությունն է»․ Վեճ՝ Սիսակ Գաբրիելյանի և Սերգեյ Բագրատյանի միջև. News.am
[url=https://news.am/arm/news/554823.html?fbclid=IwAR3D2jgbnrGOTr3DTYfvgpohcCOrqco1Lf2jhYo0GGdXzZBbsPV7jOuI_ow]News.am[/url]-ը գրում է. ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստին վեճ առաջացավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ։
Սիսակ Գաբրիելյանի վրդովեցրեց Սերգեյ Բագրատյանի այն արտահայտությունը, որ ինքը երիատասարդ լինելով որեւէ գործունեություն չի կազմակերպել։
Սիսակ Գաբրիելյանն արձագանքելով Բագրատյանին, ասաց․ «Շատ ուրախ եմ, որ ես երիտասարդ եմ եւ պատգամավոր եմ դարձել գործունեություն չծավալելով հանդերձ։ Չունեմ ՀԷԿ-եր, չունեմ այլ բիզնեսներ, խոշոր սեփականատեր չեմ եւ այլն, դա ինձ համար, կարծում եմ, միայն առավելություն է։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ ընդգծելու համար»։
Սերգեյ Բագրատյանն էլ արձագանքեց, որ ինքն ուրախ է, որ նա երիտասարդ եք․ «Վստահ եղեք, դա մեծ առավելություն է, բայց ես չեմ հասկանում՝ ի՞նչ եք ուզում ասել՝ ՀԷԿ եւ այլն»։
Սիսակ Գաբրիելյանն ի պատասխան ասաց, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ուզում ասել՝ գործունեություն չեք ծավալել՝ դարձել եք պատգամավոր․ «Լավ եմ արել, դա իմ առավելությունն է»։
Բագրատյանն ասաց, որ երիտասարդ լինելու մասին չէ խոսքը․ «Դուք ուշադիր չեք լսում։ Ես չեմ ասում դուք երիտասարդ եք, պատգամավոր չպիտի լինեք։ Խնդրում եմ ձեզ կոռեկտ պահեք։ Ես ցանկանում եմ, որ երիտասարդ լինելով ավյունը օգտագործեք երկրին օգնելու, ոչ թե խանգարելու համար»։
Նմանատիպ նյութեր
1345 դիտում
09:35 15-07-2023
Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի գործերը լավացել են. նոր մեքենա ու տուն ունի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
727 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
883 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
916 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները