Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Հունվարի 15-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 66-ամյա Օֆիկ Ս.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի /Խարդախությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]