211652_close_icon
views-count1220 դիտում article-date 15:46 16-01-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 15-ից 16-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և կաշառակերության՝ 17-ական, խարդախության` 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, անձի առևանգման, շորթման և ծեծի՝ 2-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ ու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր