211652_close_icon
views-count30184 դիտում article-date 09:42 16-01-2020

Գեղարքունիքի մարզում, բացի Մարտունի և Վարդենիս քաղաքներից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղում է ձյուն

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 09:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ բաց: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածում առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզում, բացի Մարտունի և Վարդենիս քաղաքներից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղում է ձյուն: [b] Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: [color=#A40000] Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]

Նմանատիպ նյութեր