211652_close_icon
views-count1790 դիտում article-date 10:52 16-01-2020

Ֆինանսների նախարարության պարգևատրման ֆոնդին հատկացվել է ավելի քան 525,5 մլն դրամ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությանն անցած տարվա պետական բյուջեով հատկացվել է 525 մլն 623 հազար 100 դրամ պարգևատրման ֆոնդ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախա­րարությունից: Ըստ նախարարու­թյան՝ պարգևատրում տրվում է արդ­յունավետ աշխատանք և լրացուցիչ հանձնարարություններ կատարած աշխատակիցներին (պարգևատրվում են ոչ բոլորը): Սակայն նկա­տենք, որ Ֆինանսների նախարարու­թյունից հայտնել են, որ ամենամեծ և ամենափոքր պարգևատրում ստա­ցած աշխատակիցների վերաբերյալ տվյալները հրապարակման ենթակա չեն: «Ժողովուրդ» օրաթերթին նա­խարարությունից փոխանցեցին նա­և, որ ՀՀ ֆինասների նախարարու­թյունում աշխատում է 382 աշխա­տակից, իսկ անցած տարի ամսական պարգևատրում ստացել է միջինը 337 աշխատակից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր