211652_close_icon
views-count1711 դիտում article-date 09:37 16-01-2020

ՍԴ հարցը կլուծվի սահմանադրական փոփոխություններով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր որոշմամբ հաստատել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու սեփական ցանկությունը, և շուտով կձևավորվի նոր Սահմանադրության նոր տեքստը մշակող հանձնաժողովի կազմը: Շատերը համոզված են, որ հանձնաժողովը ներկայացնելու է Սահմանադրության այնպիսի նախագիծ, որով Հայաստանը անցում է կատարելու կառավարման նախագահական համակարգի: Դժվար է ասել՝ կառավարման համակարգի փոփոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ, բայց հայտնի է, որ այդ փոփոխությունների արդյունքում լուծվելու է գործող Սահմանադրական դատարանի հարցը: Նախորդ իշխանությունների մնացորդ այս կառույցը չցանկացավ օգտվել իրեն ընձեռված բացառիկ հնարավորությունից, և ուրեմն մնում է նրանց միասնաբար և հարկադրաբար թոշակի ուղարկելու տարբերակը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր