211652_close_icon
views-count6099 դիտում article-date 18:59 15-01-2020

Վարչապետը կատարյալ առողջ է եւ չունի առողջական որեւէ խնդիր. նա անցել է բուժզննում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում հունվարի 12-ին անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/1001484.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ ս/թ հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Համապարփակ բուժզննումը արձանագրել է, որ վարչապետը կատարյալ առողջ է եւ չունի առողջական որեւէ խնդիր»,-հայտնեցին վարչությունից:

Նմանատիպ նյութեր