211652_close_icon
views-count1758 դիտում article-date 13:08 15-01-2020

Ճանապարահատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 14-ին, ժամը 01.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 14-ին, ժամը 10.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 14-ին, ժամը 08.10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 14-ին, ժամը 23.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2410-ի» 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 14-ին, ժամը 18.00-ին, Երևանի Շոպրոնի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 14-ին, ժամը 18.20-ին, Երևանի Շոպրոնի փողոցում «ՊԱԶ-32053» ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 14-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 32-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կմ-ին «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի և Միկոյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր