211652_close_icon
views-count1163 դիտում article-date 19:32 14-01-2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Դավիթ Տոնոյանի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպում են ունեցել: Ինչպես հայտնեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, հանդիպումը կայացել է «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկվել են նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր: Դավիթ Տոնոյանը պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին։

Նմանատիպ նյութեր