6777 դիտում
22:49 14-01-2020
Արտաշատի և Մասիսի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Բուրաստան գյուղում հայտնաբերել ու գողության կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի 22 և 39 տարեկան երկու բնակչի։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նրանց «ՊԱԶ» ավտոբուսը՝ բարձված բետոնե սալիկներով ու խողովակներով։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածները սալիկներն ու խողովակները գողացել են Երևան-Երասխ ճանապարհի Բուրաստան գյուղի վարչական տարածքում կառուցված կամրջի տակից։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1675 դիտում
17:07 24-08-2019
Նոյեմբերյանի ոստիկանները պետական, հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել
2760 դիտում
22:00 14-11-2019
Ապարանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողություն են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2496 դիտում
21:57 14-01-2019
Չարբախի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը