Նոյեմբերյանի ոստիկանները պետական, հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել
Օգոստոսի 23-ին ոստիկանության Նոյեմբերյանի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ Ոսկեվան բնակավայրի մի 50-ամյա բնակիչ հունվար-փետրվար ամիսներին հարակից հանդամասից առանց թույլտվության, ապամոնտաժելով ցինկապատ խողովակներն տեղափոխել է իր տան բակ:
50-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]