211652_close_icon
views-count1774 դիտում article-date 18:05 13-01-2020

Եվրահանձնաժողովի մասնագետները փետրվարին աուդիտ կանցկացնեն ՀՀ քաղավիացիայի ոլորտում

Եվրոպական հանձնաժողովի մասնագետները փետրվարի 3-7-ը կլինեն Հայաստանում` քաղավիացիայի ոլորտում աուդիտ անցկացնելու համար: «[url=https://armenpress.am/arm/news/1001216.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Շատ լուրջ կազմով են գալու, ինչը դրական է: Դա նշանակում է, որ Հայաստանը կարևոր է իրենց համար: Մենք պատրաստ ենք այդ աուդիտին, անում ենք ամեն ինչ, որ աուդիտը լավ անցնի: Պարզ է, որ մինչև իրենց գալը, բոլոր խնդիրները չենք հասցնի լուծել: Իրականում դա մեզնից չեն էլ սպասում: Իրենք ակնկալում են, որ մենք մեր խնդիրները հասկանանք, հստակեցնենք, թե ինչ լուծումներ ենք նախատեսում և ինչ ժամկետում»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը: Նա նշեց, որ միաժամանակ մասնագետներ են ներգրավել: Արդեն տևական ժամանակ է Հայաստանի մասնագետների հետ աշխատում է հոլանդացի մասնագետը: Նա փորձ ունի տարբեր քաղավիացիայի, թռիչային անվտանգության հետ կապված: Եվրոպական հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, ըստ որի, Հայաստանի նկատմամբ իրականացվելու են խստացված ստուգումներ: Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է ավիաընկերությունների ցանկ՝ անդրադառնալով օդային անվտանգության հետ կապված խնդիրներին: Հայտարարության մեջ խոսվում է նաև Հայաստանի մասին, որ երկրի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խստացված ստուգման ՝ թռիչքների անվտանգության ապահովման վերահսկողության թուլացման նշանների ի հայտ գալու պատճառով:

Նմանատիպ նյութեր