211652_close_icon
views-count1834 դիտում article-date 12:31 13-01-2020

Վարքի կանոններ ահաբեկչության սպառնալիքի դեպքում. ԱԱԾ-ի հաղորդագրությունը

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է` ինչ պետք է անել ահաբեկչության սպառնալիքի դեպքում: Պայթուցիկ նյութերի տեղադրման հնարավոր վայրեր` մետրոյի եւ երկթագծի կայաններ, խանութներ եւ շուկաներ, մարզադաշտեր, գիշերային ակումբներ եւ տրանսպորտային միջոցներ, կենսապահովման օբյեկտներ, ուսումնական հաստատություններ, բուհաստատություններ եւ այլն: Պայթուցիկ նյութերի հնարավոր առկայության նշաններն են` շենքերի, շինություննեերի մոտակայքում կայանված տիրազուրկ ավտոմեքենաներ, տիրազուրկ ճամպրուկներ, պայուսակներ, փաթեթներ, պարկեր, արկղեր, տուփեր, հայտնաբերված առարկայից եկող ձայն, լարերի ալեհավաքների, կպչուն ժապավենի առկայություն, հայտնաբերված առարկայի արտասովոր տեղադրում եւ այլն: Կասկածելի առարկա հայտնաբերելիս անմիջապես հայտնել Ոստիկանությանը, ԱԱԾ-ին կամ ԱԻՆ հերթապահ ծառայությանը, ոչ մի դեպքում առարկային չմոտենալ, չդիպչել, չտալ ուրիշներին, սպասել մինչեւ ժամանի ոստիկանությունը: [img]https://st0.shamshyan.com/editor/0590804001578904250813033.jpg[/img]

Նմանատիպ նյութեր