211652_close_icon
views-count1113 դիտում article-date 10:02 13-01-2020

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3200 քմ տարածք

Հունվարի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արագածոտնի մարզի Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 300 քմ, Արարատի մարզի Դալար գյուղում՝ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում՝ 1500 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 400 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր