Չավի. Պատրաստ եմ գլխավորել «Բարսելոնան»
Կատարի «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին անդրադարձել է «Բարսելոնայում» աշխատելու հեռանկարներին:
«Երբ մարզիչ կարիերան էի սկսում, պատրաստ էլ գլխավորել «Ալ-Սադը»: Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա ինչո՞ւ ոչ: Տեսնենք, թե ինչ կլինի: Ես գործող պայմանագիր ունեմ: Չգիտեմ, թե ապագայում ինչ կլինի, բայց ես պատրաստ եմ», ասել է Չավին:
Նշենք, որ «Ալ-Սադի» մարզական տնօրեն Մոհամեդ Գոլյամը հաստատել էր, որ Չավին բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ:
«Այո, «Բարսելոնան» և Չավին ինտենսիվ բանակցություններ են վարում: Մենք նրան հաջողություն ենք մաղթում, ինչպիսի որոշում էլ նա կայացնի:
Վերջին խոսքը Չավին պետք է ասի, մենք սպասում ենք: Առայժմ նա մեր մարզիչն է», ասել էր Գոլյամը: