Չավի. «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է, միայն «Բավարիան» կարող է դա վիճարկել
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, որն այժմ հանդես է գալիս կատարյան «Ալ-Սադ» ակումբում, հայտարարել է, որ մտադիր չէ ավարտել կարիերան:
«Ես կարոտում եմ «Բարսելոնայի» հանդերձարանը, կատակները, շփումները և այդ ակումբի խաղամակարդակը:
«Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է: Միակ թիմը, որը կարող է նրա հետ մրցակցել, «Բավարիան» է:
Մարզիչ դառնալու համար պետք է խաղը լավ զգալ և ես սկսել եմ դա անել: Բայց առայժմ ես ֆուտբոլիստ եմ: Ամեն ինչ իր ժամանակին: Ցանկանում եմ ևս 2 տարի խաղալ, քանի դեռ մարմինս դա թույլ է տալիս», ասել է Չավին: