Իրանում մի քանի ժամով ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի դեսպանը
Իրանի անվտանգության ուժերը Թեհրանում մի քանի ժամով ձերբակալված են պահել այդ երկրում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Մաքերին։
Այդ մասին հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ դեսպանը ձերբակալվել է, երբ իր հեռախոսով նկարահանել է իշխանությունների դեմ բողոքի ցույց անող մարդկանց։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թեհրանում բազմահազարանոց ակցիա է անցկացվել ընդդեմ իրանական իշխանությունների։ Ցուցարարները դժգոհություն են հայտնել, որ Իրանի օդուժը մեծ սխալ է թույլ տվել և պատահաբար խոցել ուկրաինական ուղևորատար օդանավը։