Իրանում վերաբացվել է Մեծ Բրիտանիայի դեսպանատունը
Reuters-ի փոխանցմամբ` Թեհրանում վերաբացվել է Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:
Այդ առիթով Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը ժամանել է Իրան: Սա առաջին նման այցն է վերջին 12 տարվա ընթացքում:
ԶԼՄ-ները կարևորում են դեսպանատան բացումը` արևմտյան պետությունների կողմից Իրանի մեկուսացման ֆոնին: