5845 դիտում
22:13 11-01-2020
Ֆրանսիան խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով միջազգային հետաքննություն է նախաձեռնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հայտնել է, որ Ֆրանսիան Թեհրանի մոտ ուկրաինական «Բոյինգ-737» ինքնաթիռի խոցման գործով միջազգային հետաքննություն սկսելու գործընթաց է նախաձեռնել:
«Շնորհակալ ենք Ֆրանսիային՝ հետաքննության անցկացման հարցում մեզ օժանդակելու պատրաստակամության համար», ասել է ուկրաինացի ղեկավարը Մակրոնին:
Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները նաև պայմանավորվել են ֆրանսիացի մասնագետներ ներգրավվել՝ կործանված օդանավի «սև արկղերի» վերծանման համար:
Զելենսկին նշել է, որ իրականության արագ վերհանումը հնարավոր է դարձել ուկրաինական փորձագիտական խմբի և միջազգային գործընկերների օգնության շնորհիվ:
Հիշեցնենք, որ «Բոյինգ-737» ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվել է 176 մարդ: Թեհրանը ընդունել է իր մեղքը ավիաղետում: Իրանական իշխանությունները հայտնել են, որ օդանավը ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է սխալմամբ, քանի որ այն թշնամու ինքնաթիռի տեղ են ընդունել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3308 դիտում
16:36 14-01-2020
Իրանի իշխանությունները ձերբակալություններ են կատարել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով
16291 դիտում
14:34 24-11-2015
Թուրքիայի հետ սահմանին խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի օդաչուներից մեկը պատանդ է վերցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
32292 դիտում
10:02 29-09-2020
Ռուս զինթղթակիցը հայտնաբերել է ՊԲ-ի կողմից խոցված ադրբեջանական ինքնաթիռի մնացորդները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
568 դիտում
20:25 01-05-2024
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
514 դիտում
19:50 01-05-2024
Թուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. Ֆիդան
538 դիտում
19:03 01-05-2024
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա