211652_close_icon
views-count2465 դիտում article-date 21:21 10-01-2020

«Բարսելոնան» բանակցություններ է սկսել Չավիի հետ

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն ու գլխավոր տնօրեն Օսկար Գրոն Քաթարում հանդիպել են «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավիին, հաղորդում է Sky Sports-ը: Հանդիպմանը քննարկվել է լեգենդար կատալոնացի մասնագետի «Բարսելոնան» գլխավորելու հնարավորությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» չի պատրաստվում հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին: 19 տուրից հետո Լա լիգայում «Բարսելոնան» ու «Ռեալն» ունեն 40-ական միավոր:

Նմանատիպ նյութեր