211652_close_icon
views-count2036 դիտում article-date 21:52 10-01-2020

Հետախուզվողները ներկայացել են ոստիկանության Կենտրոնական բաժին

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 9-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 28-ամյա Լևոն Մ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 9-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 22-ամյա Արման Ա.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր