211652_close_icon
views-count4961 դիտում article-date 13:28 10-01-2020

Մարտ ամսից նախատեսվում է Ղրիմի և Հայաստանի միջև կանոնավոր չվերթներ իրականացնել

Այս տարվա մարտին նախատեսվում է Երևանի և Սիմֆերոպոլի միջև կանոնավոր չվերթներ բացել: Այս մասին [url=https://ria.ru/20200110/1563239457.html?fbclid=IwAR19_pV29uIvOhQLuoQLdgoNhnQ6orMViOhI2IHGXg05pzUsDexmXHidrmQ]РИА Новости [/url]գործակալությանը տեղեկացրել է Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը: «Այս տարվա մարտից ծրագրվում է Ղրիմի և Հայաստանի միջև կանոնավոր չվերթներ բացել: «Իկար» ավիաընկերությունը ստացել է համապատասխան թույլտվությունն ու համաձայնությունը «Ռոսավիացիայի» կողմից` կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Հիմա հարցը գտնվում է պատրաստման և համաձայնությունների փուլում, այդ թվում` թռիչքների ժամանակացույցի և օդանավակայանների հետ պայմանագրերի մասով: Մարտից ծրագրվում են թռիչքներ շաբաթական երկու անգամ: Հետագայում արդեն` ըստ պահանջարկի»,- տեղեկացրել է Չերնյակը: Նրա խոսքով` Սիմֆերոպոլի և Երևանի միջև օդային երթուղին Ղրիմի համար կդառնա առաջին միջազգային կանոնավոր չվերթը` Ռուսաստանի հետ միավորվելուց հետո:

Նմանատիպ նյութեր