211652_close_icon
views-count11423 դիտում article-date 20:31 09-01-2020

ԱԻՆ-ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին համացանցում շրջանառվող լուրերը

ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել, որոմ ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի: Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»;

Նմանատիպ նյութեր