ՀՀ տարածքում երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ-ը հերքում է համացանցում շրջանառվող լուրերը
Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար:
Այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ:
[b]ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն[/b]