211652_close_icon
views-count3727 դիտում article-date 17:29 09-01-2020

Ամերիկյան MLB-ի խաղում բեյսբոլի գնդակի հարվածից 2-ամյա աղջիկը հաշմանդամ է մնացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2-ամյա աղջիկը հաշմանդամ է մնացել գլխի ծանր վնասվածքից հետո, որը նա ստացել է Բեյսբոլի գլխավոր լիգայում (MLB) «Չիկագո Քաբս» - «Հյուսթոն» խաղի ժամանակ: 160 կմ/ժ արագությամբ թռչող բեյսբոլի գնդակը դիպել էր երեխայի ծոծրակին: Ողբերգությունը տեղի էր ունեցել 2019թ. մայիսին՝ Հյուսթոնի Minute Maid Park ստադիոնում: «Չիկագոյի» խաղացող Ալբերտ Ալմորայի հարվածից հետո գնդակը դիպել էր երեխային՝ կոտրելով գանգը: Կես տարի անց բժիշկները ստիպված են եղել արձանագրել, որ երեխայի գլխուղեղին անդառնալի վնաս է հասցվել և վնասվածքը մշտական բնույթ ունի: «Նա ցնցումներ ունի, դեղորայք է ընդունում և վնասվածքի հետևանքները ամբողջ կյանքում տանջելու են նրան», հայտնել է երեխայի ընտանիքի փաստաբանը: «Չիկագո Քաբսի» աստղ Ալբերտ Ալմորան շոկի մեջ է տեղի ունեցածից: «Որպես երկու զավակների հայր, ես մշտապես աղոթում եմ փոքրիկ աղջկա համար: Մինչև կյանքիս վերջը ես կապված եմ լինելու նրա հետ», հայտարարել է մարզիկը: Դեկտեմբերին MLB-ի ղեկավարությունը լիգայի բոլոր 30 թիմերին պարտավորեցրել է ստադիոնների ամբողջ երկայնքով պաշտպանիչ ցանց տեղադրել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր