Մարտին Շկրտելը գնդակի հարվածից կորցրել է գիտակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սլովակիայի հավաքականի պաշտպան Մարտին Շկրտելը Թայլանդի հետ ընկերական խաղի (3:2) ժամանակ ուշագնաց է եղել:
Հանդիպման դրվագներից մեկում մրցակցի ուժեղ հարվածից հետո գնդակը դիպել է 33-ամյա ֆուտբոլիստի գլխին, որից հետո վերջինս կորցրել է գիտակցությունը:
Թիմակիցները անմիջապես օգնություն են ցուցաբերել և թույլ չեն տվել, որպեսզի Շկրտելի լեզուն կուլ գնա: Բուժօգնությունից հետո ֆուտբոլիստը շարունակել է խաղը: