2610 դիտում
10:51 09-01-2020
Նոր զարգացումներ Մետրոպոլիտենի գործով. ՊՎԾ որևէ աշխատակից չի մասնակցել ստուգումներին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Մետրոպոլիտենում ՊՎԾ-ի կողմից իրականացված ստուգումների հետքերով առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում, իսկ դա հնարավոր է դառնում միայն ՊԵԿ-ին չեզոքացնելու շնորհիվ։
Մեզ հասած տեղեկություններով՝ ՊՎԾ-ի կողմից Մետրոպոլիտենում իրականացված ստուգումների ժամանակ գործընթացին չի մասնակցել և ոչ մի ՊԵԿ «ծագում» ունեցող ՊՎԾ աշխատակից (ՊՎԾ աշխատակիցների մեծ մասը ՊԵԿ նախկին աշխատողներ են)։ Ստուգումները գլխավորել է հենց Ադյանը։
Հիշեցնենք, որ ժամանակին Մետրոպոլիտենը պարբերաբար «ստուգողը» ՊԵԿ խոշոր հարկ վճարողների վարչությունն էր, որի փաստացի ղեկավարը՝ վարչության պետը, Էդիկ Գսպոյանն է, իսկ վերջինիս դուստրը՝ Անի Գսպոյանը, Մետրոպոլիտենի գնումների պատասխանատուն է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1331 դիտում
09:55 15-12-2022
ՊՎԾ-ն հիմա էլ ԱԳՆ է մտել. զարգացումներ կլինեն․ «Ժողովուրդ»
2691 դիտում
15:04 13-08-2018
Քաղաքացիների անվտանգությունն առաջնային է. ԱԻ նախարարը հանձնարարել է խիստ մոտենալ ստուգումներին
659 դիտում
14:01 18-04-2019
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մասնակցում է ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունում անցկացվող պլանային ստուգումներին
Այս բաժնից
706 դիտում
09:06 14-05-2024
Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»