ՄԱԿ-ը քննադատել է Իրաքում Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությունը
Իրաքում Միացյալ Ազգերի Կազմակերպության առաքելությունը հայտարարել է, որ երկրում ամերիկյան ռազմաբազաները Իրանի կողմից հրթիռակոծելը խախտում է Իրաքի ինքնիշխանությունը և կոչ է արել իրանական ու ամերիկյան իշխանություններին զսպվածություն ցուցաբերել։
Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը։
«Էրբիլ և Անբար նահանգներում հրթիռակոծությունները բազաների ուղղությամբ միայն սրում են հակամարտությունը և կրկին խախտում Իրաքի սուվերենությունը։ Մենք զսպվածության ու երկխոսության կոչ ենք անում»,-ասված է հայտարարության մեջ, որը տեղադրվել է այսօր Twitter-յան էջում։
«ԱՄՆ-ի ու Իրանի մրցակցությունը չպետք է բերի Իրաքի համար ծանր հետևանքներ։ Անմիտ դաժանությունը անկանխատեսելի հետևանքներ է առաջ բերում»,-ասել են առաքելությունում՝ նշելով, որ Իրաքը չպետք է նման գին վճարի այլ երկրների մրցակցության համար։