Իրանում կործանված Boeng-ը նախօրեին իրականացրել էր Երևան-Կիև չվերթը
                        Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում այսօր առավոտյան վթարի ենթարկված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը երեկ՝ հունվարի 7-ին, իրականացրել էր Երևանի-Կիև չվերթը։ 
Այս մասին տեղեկանում ենք Flightradar24 կայքից։
Ըստ կայքի տվյալների՝ օդանավը հունվարի 6-ին Կիևից թռել էր Լոնդոն, Լոնդոնից՝ Կիև, նույն օրն էլ Կիևից ժամանել էր Երևան և հունվարի 7-ին Երևանից մեկնել Կիև։ 
Նույն օդանավը հունվարի 7-ին Կիևից մեկնել էր Միլան, Միլանից վերադարձել Կիև, ապա մեկնել էր Թեհրան։ Թեհրան էր ժամանել տեղի ժամանակով  00:57-ին: Թեհրանից ինքնաթիռը օդ էր բարձրացել առավոտյան 6։12-ին և րոպեներ անց՝ կործանվել։
[img]https://st0.shamshyan.com/editor/0812995001578494790214935.jpg[/img]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

