211652_close_icon

Տիգրան Ավինյանն Արտակ Բուդաղյանի և Հունան Պողոսյանի հետ այցելել է առաջնագիծ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count14661 դիտում article-date 14:18 07-01-2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է առաջնագիծ, ինչի մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ հունվարի 6-ին չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի և Սյունքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ միասին այցելեցինք Հայաստանի հարավում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց և նրանց ընտանիքներին մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար»,- նշել է նա։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր