211652_close_icon
views-count12083 դիտում article-date 13:34 06-01-2020

Newmedia.am պարզել է. համացանցում վաճառվում է Մայր Աթոռից գողացված պահարանը

«Գործ տամ, թող պարզեն, թե Էջմիածնի վեհարանի թանգարանի կամոդն ինչի է հայտնվել ստեղ կամ եթե չի հայտնվել, ո՞վ է մոլորեցնում մարդկանց»,- հունվարի 5-ին այս գրառմամբ ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Թոքմաջյանը [url=https://www.facebook.com/vahram.toqmajyan/posts/1545460458927034]ահազանգել [/url]էր, որ Վահան Արշամյանը համացանցում վաճառում է 19-րդ դարի կամոդ, որն իբրև պատկանում է Էջմիածնի Վեհարանի թանգարանին: [url=https://newmedia.am/am/news/4247?fbclid=IwAR3NQucOaeCR2y-y4NuiBmd6Td2oA9P93oMYGHLGO8yXKIIKC-rJcLv2yu8]Newmedia.am[/url]-ի հետ զրույցում Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը վստահեցրեց, որ Վազգեն Վեհափառից մինչև մեր ներկայիս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետը երբեք ոչ մի առարկա, մանավանդ պատմամշակութային արժեք ունեցող, Մայր Աթոռից դուրս չի տրվել, չի օտարվել, առավել ևս՝ վաճառվել: «Ընդհակառակը, թե՛ Վազգեն Առաջինը, թե՛ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետն ամեն միջոց ի գործ են դրել, որ վերադարձվեն երբևէ Սուրբ Էջմիածնին պատկանած արժեքները, շինություններն ու կալվածքներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Ավելին, ներկայիս Հայոց Հայրապետի գահակալության շրջանում հատ առ հատ գույքագրվել ու հաշվառվել են թանգարանային առարկաները, այլև Մայր Աթոռի բոլոր բաժինների, կառույցների գույքը: Սուրբ Էջմիածնում չկա մի իր, որ հաշվապահորեն ձևակերպված չլինի: Եվ այս ամենի արդյունքում, կանոնավոր կերպով, ամեն տարի կատարվում է բոլոր գրասենյակների ու կառույցների գույքի ստուգում՝ կազմվելով հատուկ արձանագրություն: Իսկ որևէ հնացյալ, մաշված, օգտագործման անպիտան առարկան կամ գույքը դուրս է գրվում հատուկ հանձնախմբի կողմից մանրակրկիտ ուսումնասիրվելուց և հաստատվելուց հետո: Այն, ինչ ներկայացված է որպես Վեհարանի կահույքի մաս՝ մեզ անծանոթ է, քանի որ Վազգեն Առաջինի շրջանից պահպանված կահույքն ամբողջապես Մայր Աթոռում է, առկա են բոլոր գույքացուցակները: Միայն կարող եմ ցավով հիշել, որ Մայր Աթոռի գույքը կողոպտվել է 1938 թ. ապրիլին, երբ սպանվել է Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մի վավերագրում ասվում է, որ կողոպտված գույքը դրվել է աճուրդի, երբ ժողովուրդն իմացել է, որ դրանք Սուրբ Էջմիածնին են՝ սկսել են գնել և բերել վանք: Չեկիստներն այդ մասին տեղեկանալով՝ անմիջապես դադարեցրել են աճուրդը և գույքը տարել: Թերևս այդ պահարանը հենց այդ կողոպտված առարկաներից մեկն է, որ ինչ-ինչ ճանապարհով հայտնվել է վաճառողի մոտ»,- Newmedia.am-ին ասաց Հայր Ասողիկը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://newmedia.am/am/news/4247?fbclid=IwAR3NQucOaeCR2y-y4NuiBmd6Td2oA9P93oMYGHLGO8yXKIIKC-rJcLv2yu8]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր