211652_close_icon
views-count2803 դիտում article-date 23:00 04-01-2020

Հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 2-ին, ժամը 18.55-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Արտակ Մ․-ն, որը 2019թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից հետախուզվում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ և 324 հոդվածի 1-ին մասի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը/ մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Նմանատիպ նյութեր