211652_close_icon
views-count9197 դիտում article-date 22:57 03-01-2020

Նիկոլ Փաշինյան. Լավ լուրով ենք սկսում տնտեսական տարին

Ryanair ավիաընկերության կողմից Գյումրի-Աթենք, Երեւան-Սալոնիկ նոր ավիաչվերթների բացման մասին լուրով ենք սկսում տնտեսական տարին։ Այս մասին այսօր՝ հունվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ryanair ավիաընկերության կողմից Գյումրի-Աթենք, Երեւան-Սալոնիկ նոր ավիաչվերթների բացման մասին լուրով ենք սկսում տնտեսական տարին: Տնտեսական տարվա շատ լավ մեկնարկ», գրել է վարչապետը: Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության պաշտոնական կայքի համաձայն, սկսած մայիսի 11-ից կարելի է տոմս ամրագրել Երևան-Սալոնիկ ուղղությամբ։ Արժեքը կսվում է 33 եվրոյից՝ 1 ուղղությամբ։ Գյումրի-Աթենք թռիչքներն իրականացվելու են մայիսի 12-ից, գինը՝ սկսած 20 եվրոյից, 1 ուղղությամբ։ Չվերթները սկսվելու են մայիսի 12-ից։ Հունվարից Ryanair-ը սկսում է թռիչքներ իրականացնել Երևանից Հռոմ ու Միլան, մարտից՝ Գյումրիից Մեմինգեն ուղղություններով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր