Թրամփին հաջողվել է իր նախընտրական քարոզարշավի համար ավելի քան 100 մլն դոլար հավաքել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իր նախընտրական քարոզարշավի անցկացման համար արդեն իսկ հավաքել է 102,7 մլն դոլար։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է անանուն աղբյուրը։
Վերջինի տվյալներով՝ միայն 2019 թվականի վերջին քառորդում հավաքվել է 46 մլն դոլար, որը, ամենայն հավանականությամբ, կապված է դեմոկրատների կողմից Թրամփի դեմ իմփիչմենթ իրականացնելու նախաձեռնության հետ։
Աղբյուրը նաև նշել է, որ հավաքված գումարը գերազանցել է 2011 թվականին հավաքված գումարը։
Թրամփի նախընտրական քարոզարշավի ղեկավարի խոսքով՝ հավաքված գումարը վկայում է Թրամփի բարձր վարկանիշի մասին։
Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել 2020 թվականի նոյեմբեր ամսին։